Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, խոսելով ՀՀԿ նախընտրական ցուցակի մասին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այն իրեն ոչ մի հույս էլ չի ներշնչում. «ՀՀԿ ցուցակում ոչ մի նոր անուն չկա: Ինչ հույսի մասին է խոսքը: Ինչպես կարող է այն ինչ-որ բան ներշնչել»:
Խոսելով Շուշան Պետրոսյանի մասին՝ հրապարակախոսն ասաց, որ նա նոր անուն չէ. «Շուշանը միշտ էլ եղել է իշխանության հետ և միշտ սատար է կանգնել նրան»:
«Ինչ վերաբերում է «Ժառանգության» ցուցակին՝ կարծում եմ, որ դա ՀՀՇ-ի և «Ժառանգության» թափոնի ինչ-որ միացություն է»,- հավելեց Տ. Պասկևիչյանը:







































