Գերմանիայի քրեական և հարկային ոստիկանությունը ձերբակալել է երկու գործարարների, որոնք խուսափել են հարկեր վճարելուց: Այս մասին հաղորդում է Spiegel-ը՝ հղում կատարելով Գեսսենի դատախազությանը:
Գործարարների խումբը ընդհանուր առմամբ չի վճարել 450 մլն եվրո: Քննիչները նրանց ֆրանկֆուրտյան բնակարաններում ստուգումներ են իրականացրել: Այդ օպերացիային մասնակցել են հարյուրավոր մարդիկ: Այն տեղի է ունեցել անցած շաբաթ, բայց դատախազությունն այդ մասին հայտնել է միայն մարտի 19-ին:
Ընդհանուր առմամբ, հարկերը չվճարելու և փողեր լվանալու գործով անցնում է 38-77 տարեկան 12 մարդ:
Ըստ դատախազության` նրանք վաճառել են Գերմանիայում գտնվող իրենց գրասենյակների բաժնետոմսերը, սակայն որպես իրենց գտնվելու վայր նշել են Կիպրոսը: Այդ կերպ գործարարները խուսափել են հարկեր վճարել գերմանական իշխանություններին:










































