Մարտի 19-ին գերմանական Քոբլենց քաղաքում սկսվել է դատական գործընթաց՝ «Ալ-Կաիդա»–ի հետ ենթադրյալ համագործակցողի նկատմամբ:
Մեղադրյալը Գերմանիայի քաղաքացի Ահմադ Վալի Սիդդիկն է, որին կասկածում են «Ալ- Կաիդա»–ում և «Ուզբեկստանի մահմեդական շարժման» համար աշխատելու մեջ:
Դատախազության տվյալներով՝ 2009 թ. Սիդդիկն ինը՝ մարդկանցից բաղկացած խմբով, անցել է ուսուցում ահաբեկիչների լեռնային ճամբարում՝ Աֆղանստանի սահմանի մոտակայքում: Քննիչները գտնում են, որ դրանից հետո նա սկսել է համակարգել եվրոպական ահաբեկչական ցանցի ստեղծումը:
Ամերիկացիները ձերբակալել են Սիդդիկին Աֆղանստանում՝ 2010 թ.: Դրանից հետո նրան հետ են ուղարկել Գերմանիա, որտեղ նրա գործով սկզբում քննություն է իրականացվել, իսկ հետո դատական գործ է սկսվել:
Մեղադրյալի դատապաշտպանը հայտարարել է, որ մեղադրանքը հիմնականում կառուցվել է նրա տված ցուցմունքների հիման վրա, որոնք ճնշման տակ են տրվել:
Եթե աֆղան գերմանացուն մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում:








































