Pew հետազոտական կենտրոնի իրականացրած նոր հետազոտության համաձայն՝ ամերիկացիների գրեթե մեկ երրորդը` 27 տոկոսը, լրատվական նորությունները ստանում է սմարթֆոնների կամ պլանշետների ծրագրերի միջոցով:
Daily Mail-ը հաղորդում է, որ սակայն այն մարդիկ, որ օգտվում են հեռախոսների ծառայություններից, միևնույն է՝ այցելում են նաև լրատվական կայքեր՝ իրենց համակարգիչների միջոցով: Սա պարզվել է, քանի որ հետազոտության ընթացքում բացահայտվել է, որ մարդկանց 80 տոկոսը նորություններն իմանում է լրատվական կայքերից՝ համակարգիչների միջոցով:
Հարցումներին մասնակցել է ինտերնետի 3000 օգտատեր: Հարցումների ընթացքում նաև պարզվել է, որ որոնման համակարգերի օգտագործումը նորություններն իմանալու համար նվազում է, և առաջին տեղում են սմարթֆոնների և պլանշետների ծրագրերը:





































