Իշխանություններն այսօր ասել են, որ Մեքսիկայում այսօր հայտնաբերվել է մարդկանց 10 գլուխներ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ենթադրվում է, որ հանցագործությունն իրականացրել է թմրամիջոցների կարտելը: Գլուխները շարքով դրված են եղել փողոցում՝ Մեխիկոյից 155 մղոն հեռավորության վրա: Ոստիկանության հաղորդման համաձայն՝ մարմինները չեն հայտնաբերվել: Գլուխներից 7–ը պատկանել են տղամարդկանց, իսկ 3-ը՝ կանանց:
Հաղորդվում է, որ այն բանից ի վեր, ինչ նախագահ Ֆելիպե Կալդերոնեն պայքար է սկսել կարտելների դեմ արդեն բանակի միջոցով, երկրում թմրամիջոցների հետ կապված բռնությունների հետևանքով 50000 մարդ է մահացել:










































