Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի բացահայտված էլեկտրոնային նամակներում այսօր հայտնաբերվել են նաև նրա կնոջ` Ասմա Ալ-Ասադի նամակները, որոնցից մեկում Բրիտանիայում ծնված կինն իր ընկերոհուն գրում է, որ իրական բռնապետն ինքն է:
The Envoy-ը հաղորդում է, որ, ըստ Լոնդոնի Telegraph թերթի հրապարակած նամակների, դրանցից մեկում Ասման գրում է.«Իրական բռնապետը ես եմ», և նկատի ունենալով Բաշար Ալ-Ասադին, ասում է, որ նա ոչ մի այլ հնարավորություն չունի:
Որոշ այլ նամակներում նա կատակում է Սիրիայի բնակչության մասին այն դեպքում, երբ ապստամբության հետևանքով հազարավոր մարդիկ են սպանվում:







































