Հայաստանի Վերահսկիչ պալատը (ՎՊ) ուսումնասիրություններ է կատարել Կոտայքի մարզպետարանում և հայտնաբերել զգալի խախտումներ:
Հայաստանի Վերահսկիչ պալատի խորհուրդը օրերս հաստատել է մի շարք ոլորտներում և տեղական ինքնակառավարման մարմիններում՝ Կոտայքի մարզպատարանում, Աբովյանի, Եղվարդի, Հրազդանի, Չարենցավանի Սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում (ՍԾՏԳ) և քաղաքապետարաններում կատարված ստուգման արդյունքների վերաբերյալ իր ընթացիկ հաշվետվությունները: Ֆինանսական խախտումների ընդհանուր ծավալը կազմում է 50, 2 մլն, դրամ, որից 19.5 մլն դրամը ենթակա է պետբյուջե վերականգնման, իսկ ևս 18.1 մլն դրամը՝ կա՛մ պետբյուջե վերադարձման, կա՛մ աշխատանքով հատուցման:
Ըստ իրականացված ստուգումների արդյունքների՝ Կոտայքում հայտնաբերված խախտումներից ամենամեծ մասը վերաբերում են քաղաքաշինության բնագավառին՝ 22.5 մլն դրամ և ՍԾՏԳ–երին՝ 21.5 մլն դրամ:
Քաղաքաշինության մեջ ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում անորակ շինարարությանը՝ 18.1 մլն, իսկ ծավալային հավելագրումներին բաժին է ընկնում 4.4 մլն դրամ։
Առողջապահության և կրթության ոլորտներում հայտնաբերված խախտումները կազմել են համապատասխանաբար 3 և 2 մլն դրամ։
Այս և այլ խախտումների վերաբերյալ Վերահսկիչ պալատը դիմել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին միջոցներ ձեռնարկել վերահսկողությամբ արձանագրված խախտումները և բացթողումները վերացնելու, ՀՀ պետական բյուջեին հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:









































