Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում խորհրդակցություն է տեղի ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Վլադիմիր Տիտովի ու Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆաթիհ Ջեյլանի միջև: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:
Բացի այդ, հանդիպման ժամանակ քննարկվել է ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ տարվա երկրորդ կեսին Թուրքիայում կայանալիք Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի համատեքստում: Այդ խորհուրդը գլխավորում են Ռուսաստանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը:
Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցությանը, որի հիմքը պետք է կազմի էներգետիկ գործոնը:










































