Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 30 մլն դոլարի վարկ: Ինչպես այսօր Ազգային ժողովի նիստում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, վարկը տրվում է 25 տարի ժամկետով, որից 10 տարին արտոնյալ, լողացող labor+ տոկոսադրույքով (ընդհանուր 1.28%):
«Բավականին կարևոր է, որպեսզի ամրացնենք մեր ֆիսկալ դիրքերը»,- նշեց Վ. Արամյանը՝ հավելելով, որ վարկը բյուջետային օժանդակության լրացուցիչ մաս է:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի խոսքով, այս վարկը նույնպես բյուջետային է և ուղղվելու է աղքատության հաղթահարման աշխատանքներին:









































