«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրի:
Ավելի վաղ մամուլում գրվել էր, որ այդ ընտրատարածքը տրվել է ՀՀԿ-ին: Հանրապետականն այստեղ առաջադրելու է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի եղբորորդուն՝ Դավիթաշենի թաղապետ Արթուր Գևորգյանին:
Տեսակետ կար, որ այս ընտրատարածքում համամասնական ընտրակարգով հաղթելու շանսերը կտրվի ԲՀԿ-ին, ինչի դիմաց վերջինս այս ընտրատարածքում թեկնածու չի առաջադրի:
Մեր տեղեկություններով՝ այս համաձայնությունը կայացրել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:









































