Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսսյան այսօր Մեդիամաքս-ին ասել է, որ այս գիշեր պայթյուն է գրանցվել Դամասկոսի Մեզզեյ թաղամասում, որտեղ գտնվում է ՀՀ դեսպանատունը:
Նորա Արիսսյանը տեղեկություններ ունի 10 հայազգի վիրավորների մասին, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Հալեպում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է հայազգի Արաքս Պետրոսյանը, վիրավորվել են Սիրայի 5 հայազգի քաղաքացիներ:










































