Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Սոցիալական-քաղաքական հետազոտությունների կենտրոնը (SAMER) քրդաբնակ Դիարբեքիրում հարցախույզ է անցկացրել անկախության ու ինքնավարության շուրջ: Հարցախույզի մասնակիցների 60 տոկոսը կանայք են եղել, իսկ 40 տոկոսը՝ տղամարդիկ:
Հարցախույզի մասնակիցների 49.2 տոկոսը նշել է, որ ցանկանում է ժողովրդավարական ինքնավարություն, 19.2 տոկոսը՝ անկախություն, 5.4 տոկոսը՝ դաշնություն, 7.1 տոկոսը՝ ապակենտրոնացված կառավարում, իսկ 3.4 տոկոսն էլ չի ցանկացել և ոչ մի փոփոխություն:
Հարցախույզի մասնակիցները պատասխանել են նաև այն հարցին, թե արդյոք Թուրքիայում պե՞տք է անցկացվի քրդերի պահանջների վերաբերյալ հանրաքվե. 87 տոկոսը դրական պատասխան է տվել այդ հարցին, իսկ 2 տոկոսն էլ չի կարողացել կողմնորոշվել տվյալ հարցում:
PKK-ի քաղաքացիական թև համարվող «Քրդական համայքների միության» (KCK) գործի շրջանակներում կատարվող ձերբակալությունների մասին բացասական է արտահայտվել 43.4 տոկոսը, խիստ բացասական՝ 24.2 տոկոսը:
.









































