Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆթի շեյխ Աբդուլ Ազիզ Աբդալլահը հանդես է եկել Արաբական թերակղզում բոլոր քրիստոնեական եկեղեցիները քանդելու պահանջով:
Ինչպես հաղորդում է MIGnews իսրայելական գործակալությունը՝ վկայակոչելով արաբական աղբյուրներին, քուվեյթյան ոչ կառավարական «Իսլամական մշակույթի վերածննդի հանրություն» կազմակերպության խնդրանքով շեյխը ֆեթվա է հորինել: Կազմակերպությունը փորձում է Քուվեյթի խորհրդարանի միջոցով օրենքով արգելել էմիրությունում եկեղեցիների շինարարությունը և վերականգնումը, ուստի փնտրում է աստվածաբանական հեղինակությունների աջակցությունը:
Շեյխը, սակայն, ավելի հեռուն է գնացել և կարգադրել է, թե քանի որ Քուվեյթը գտնվում է Արաբական թերակղզում, ապա էմիրությունում գոյություն ունեցող բոլոր մզկիթները պետք է քանդվեն:
Շեյխի որոշումը քննադատության ալիք է բարձրարել Լիբանանի, Եգիպտոսի, Հորդանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների քրիստոնյաների շրջանում:











































