Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ջավախքի խնդրի միակ լուծումը ինքնավարությունն է. Արտակ Գաբրիելյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սամցխե-Ջավախք հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը անդրադարձավ Ջավախքում առկա խնդիրներին՝ նշելով, որ իրենց խորհրդի կողմից մշակվել է հուշագիր, որը ներկայացվել է Եվրախորհրդի պատգամավորներին։

«Հանդիպումը ԵԽ պատգամավորների հետ կազմակերպել էր Բրյուսելի Հայ դատի գրասենյակը: Պատրաստված հուշագրում ներկայացված էին Ջավախքին վերաբերող մի քանի սկզբունքային հարցեր: Դրանց թվում են՝ Վրաստանի կազմում Ջավախքը որպես ինքնավար սուբյեկտ հանդես գալու, հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու, ինչպես նաև մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ»:

Արտակ Գաբրիելյանի խոսքով՝ հանդիպումներն անցել են բարձր մակարդակով, և այն պատգամավորները, ովքեր եղել էին տարածաշրջանում և տեղյակ էին որոշ հարցերի մանրամասներին, կարծում էին, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունների՝ մասնավորապես հայերի նկատմամբ տարվում է խտրական վերաբերմունք:

«Պատգամավորները հիմնականում հետաքրքրվում էին այն դեպքերով, որոնք առնչվում էին մարդու իրավունքների խախտումներին: Նրանց համար նույնիսկ անհասկանալի էր, թե այսքան ժամանակ ինչու այդ հարցերը միջազգային ատյաններում չեն բարձրաձայնվել»,- նշեց Արտակ Գաբրիելյանը:

Որպես արդյունք, վերջինիս հավաստմամբ, պատգամավորները խոստացել են աջակցել մի շարք հարցերում։ Օրինակ՝ որպեսզի Վրաստանին հատկացվող գումարներն ուղղվեն նաև Ջավախք, կաջակցեն նաև լեզվի կարգավիճակի հետ կապված հարցերում։

«Վրաստանը, որպես Եվրոպային, ինչու չէ՝ նաև ԱՄՆ-ին բարեկամ երկիր, ստանում է մեծ քանակությամբ գումարներ, որոնք ծախսվում են հիմնականում Թբիլիսիի և այլ վրացական քաղաքների զարգացման համար, սակայն մինչ օրս որևէ գումար չի հատկացվել Ջավախքին»:

Վերջինս ցավով անդրադարձավ հատկապես այն հարցին, որ բազմիցս խոսվում է երկու երկրների եղբայրության, դարավոր բարեկամության մասին, որի առանցքը, ըստ էության, պետք է լինի Ջավախքը, սակայն երկկողմ հանդիպումների ժամանակ մեր պատգամավորների կողմից ընդհանրապես չի շոշափվում Ջավախքի խնդիրը:

Որպես ամփոփում՝ բանախոսը հավաստիացրեց, որ Ջավախքի խնդրի հիմնական և միակ լուծումը ինքնավարությունն է. այդ դեպքում մեխանիկորեն կլուծվեն մյուս բոլոր խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում