Մարտի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենան Թումանյան քաղաքի Թումանյան փողոցում բախվել է ճանապարհի արգելապատնեշին և ընկել Դեբեդ գետը:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնել են, որ պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










































