«Լևադա-Կենտրոնն» անցկացրել է հարցում` փորձելով պարզել, թե որ թեկնածուներին առավել շատ նախապատվություն տալու ռուսաստանցիներն առաջիկա նախագահական ընտրություններին:
Ըստ այդմ, ակնհայտ է դառնում, որ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևը գնալով ավելի մեծ աջակցություն է ձեռք բերում, իսկ վարչապետ Պուտինը, ընդհակառակը, կորցնում:
Որպես թեկնածուի` Պուտինին կցանկանային տեսնել հարցվածների 29%-ը, իսկ Մեդվեդևին` 17%-ը: 18%-ը հայտարարել է, որ չի ցանկանում թեկնածու տեսնել նրանցից և ոչ մեկին, իսկ 19%-ը ցանկանում է տեսնել Պուտինի և Մեդվեդևի մրցակցությունն այդ ընտրությունների ժամանակ:
Պուտինի օգտին ցանկանում է քվերակել հարցվածների 31%-ը, իսկ Մեդվեդևի օգտին` 21%: Կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովն ու Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ունեն 5-ական տոկոս:
Սակայն պատկերն այլ է մայրաքաղաքում: Եթե ողջ Ռուսաստանում Պուտինին նախագահի թեկնածու է ցանկանում տեսնել հարցվածների 29%-ը, ապա Մոսկվայում այդ թիվը կազմում է ընդամենը 14%: Մեդվեդևին թեկնածու ցանկանում է տեսնել մոսկվացիների 18%: Ընդ որում, վարչապետի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 16%-ը, իսկ Մեդվեդևի օգտին` 27%-ը:
Տվյալները` «Լևադա-Կենտրոնի» կայքից: