El Mundo-ի հաղորդմամբ, իսպանական ոստիկանությունը ձերբակալել է հոլանդական «Էյնդհովեն»-ի ֆուտբոլիստ Տերենս Մաթեուս Կոյստերին` Իսպանիայից Մեծ Բրիտանիա թմրանյութեր տեղափոխելու համար: Հոլանդացին մի քանի հանցակիցների հետ փորձել է հատուկ փաթեթավորած տուփերով ծաղիկի փոխարեն բավական մեծ քանակությամբ մարիխուանա անցկացնել Մեծ Բրիտանիայի տարածք: Մարիխուանան, որ նրանք փորձել են տեղափոխել, հոլանդական ծագման է եղել: Բրիտանական ոստիկանության տվյալներով, հանցախումբը գործում է 2008 թվականից և մինչ օրս 50-ից ավելի ծանրոցներ է ուղարկել Մեծ Բրիտանիա: Իսպանական ոստիկանությունը առգրավել է 495, իսկ բրիտանականը` 140 կգ մարիխուանա: