Սուրբ Պատրիկի տոնակատարությունները Կանադայի Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում վերածվել են բախումների, որի ժամանակ հարբած քաղաքացիները քարեր են նետել ոստիկանության վրա, ավերել են մի քանի խանութներ, այրել տեղի հեռուստաընկերություններից մեկի մեքենան: Բախումները սկսվել են Սուրբ Պատրիկի տոնը երկու օր շարունակ նշելուց հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել և ձերբակալել 11 մարդու: Քաղաքին հասցված վնասը կազմել է մոտ 100 հազար դոլար:
Հիշեցնենք, որ իռլանդացիներն ամբողջ աշխարհում մարտի 17-ին նշում են Իռլանդիայի խորհրդանիշն ու պահապանը համարվող Սուրբ Պատրիկի օրը:











































