Արևելյան Թիմորում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ Նոբելյան մրցանակակիր Ժոզե Ռամուշ Օրտան պարտվել է իր երկու մրցակիցներին, որոնք ավելի շատ ձայներ են հավաքել: Այս մասին հաղորդում է ճապոնական NHK հեռուստաալիքը:
Երկրի ամենախոշոր կուսակցության ղեկավար Ֆրանսիշկու Գուտերիշը հավաքել է ձայների մոտ 27%-ը, իսկ զինված ուժերի նախկին հրամանատար Թաուր Մատան Ռուակը հետապնդում է նրան 24%-ով: Նոբելյան մրցանակակիր ներկայիս նախագահը հավաքել է ընտրողների ձայների ընդամենը 19%-ը:






































