Հնդկաստանը գլխավորել է 2007-2011թթ.-ներին աշխարհում ամենաշատ զենք ներկրողների ցուցակը: Այս մասին ասվում է Խաղաղության ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի զեկույցում, որը տարածվել է երեկ:
Ինստիտուտի տվյալներով` Հնդկաստանին բաժին է ընկնում աշխարհում տարբեր երկրների կողմից ներկրվող զենքի մոտ 10%-ը: Այս տարիներին հնդիկների ամենամեծ ձեռքբերումն են համարվում ռուսական 120` ՄԻԳ-29Կ կործանիչները, ինչպես նաև Բրիտանիայից 20` Jaguar կործանիչ-ռմբակոծիչների գնումը:
Այս ցուցակում երկրորդը Հարավային Կորեան է, որին բաժին է ընկնում ներկրվող զենքի ընդհանուր ծավալների մոտ 6%-ը, որին հետևում են Չինաստանն ու Պակիստանը` 5-ական տոկոս: Ընդհանուր առմամբ, ցուցակի առաջատար հնգյակին բաժին է հասնում աշխարհում ներկրվող զենքի մոտ 30%-ը:
Զենք արտահանող երկրների ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ը, որին հաջորդում են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Պակիստանին մեծ քանակությամբ զենք մատակարարելուց հետո Չինաստանն այս ցուցակում հայտնվել է 6-րդ հորիզոնականում:











































