Ժողովրդական կուսակցության և «ԱԼՄ» հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանի «կենտրոնամետ» ընդդիմությունից արմատական ընդդիմություն դառնալու մասին հայտարարությունները ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը չցանկացավ մեկնաբանել. «Ես չեմ ցանկանում մեկնաբանել ապաքաղաքական մարդկանց ապաքաղաքական գործունեությունը: Նա քաղաքական դաշտում չի էլ եղել, որ հիմա էլ ինչ-որ անցումներ կատարի»: