Monday, 08 06 2026
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
22:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին

Պահպանողականները ձայնը տալիս են ՀԱԿ-ին

Քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել Պահպանողական կուսակցությունը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
2012թ. մարտի 17-18-ին, Երևան քաղաքում տեղի ունեցավ Պահպանողական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը` օրակարգային մեկ հարցով` «ՀՀ ԱԺ 2012թ. մայիսյան ընտրություններին Պահպանողական կուսակցության մասնակցություն»: Համագումարն ընդունեց 10 (տասը) որոշում, այդ թվում` Բանաձև: Սույնով ներկայացվում են 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ Որոշումները:

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 6
(«կողմ» 25, «դեմ» 13, «ձեռնպահ» 3)

ՀՀ ԱԺ մայիսի 6-ի ընտրություններին մասնակցության հարցում նախապատվությունը տալ Հայ ազգային կոնգրեսի դաշինքին:

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 7
(«կողմ» 38, «դեմ» 1, «ձեռնպահ» 2)

ՀՀ ԱԺ մայիսի 6-ի ընտրություններին մեծամասնական կարգով թեկնածուներ չառաջադրել:

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 9
(«կողմ» 41, «դեմ» 0, «ձեռնպահ» 0)

Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհրդին հանձնարարել նախապատրաստել կուսակցության հերթական` 11-րդ համագումար հրավիրելը ոչ ուշ, քան 2012թ. հոկտեմբեր ամիսը:

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 10
(«կողմ» 41, «դեմ» 0, «ձեռնպահ» 0)

Հաստատել Պահպանողական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարի հետևյալ Բանաձևը.

Հաշվի առնելով, որ

ա) Պահպանողական կուսակցությունը 1999թ.-ի սկզբից հետևողականորեն զբաղվել է ՀՀ Հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձի քարոզչությամբ և նախապատրաստմամբ,

բ) 2008թ. նախագահական ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքներն անընդունելի էին հասարակության մեծամասնության և Պահպանողական կուսակցության համար,

գ) 2007թ. սեպտեմբերի 21-ից սկսված քաղաքական գործընթացը ՀՀ Հիմնադիր-նախագահի քաղաքական պարտիան է, որի` նրա կողմից 2012թ. խորհրդարանական ընտրություններով տրամաբանական հանգրվանի հասցնելուն օժանդակելը Պահպանողական կուսակցությունն իր բարոյական պարտքն է համարում,

դ) 2012թ. մայիսյան խորհրդարանական ընտրությունները Պահպանողական կուսակցությունը դիտարկում է որպես 2008թ. նախագահական ընտրությունների 2-րդ փուլ,

Պահպանողական կուսակցությունը 2012թ. ՀՀ ԱԺ ընտրություններում կրկին պաշտպանում է ՀՀ Հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին` անկախ նրա հրապարակելիք նախընտրական ծրագրի բովանդակությունից ու նախընտրական ցուցակի կազմից:

Պահպանողական կուսակցությունը վերահաստատում է իր համոզմունքը, որ Հայաստանի պետականության թիվ մեկ քաղաքական խնդիրն այսօր Սահմանադրական կարգի հաստատումն է, իսկ առաջիկայում` հօգուտ քաղաքակրթական Արևմտյան համակարգի ընտրանք կատարելը:

Հայաստանում Սահմանադրական կարգի հաստատման և Հայաստանն Արևմտյան քաղաքակրթական համակարգին հարազատորեն ինտեգրելու նպատակով Պահպանողական կուսակցությունը կնախապատրաստվի գալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալու համար: Պահպանողական կուսակցությունը պատրաստակամ է սույն Բանաձևին հարիր մոտեցումներ ունեցող բոլոր քաղաքական ուժերի և հասարակության անդամների հետ լայն համագործակցության:
Պահպանողական կուսակցության քարտուղարություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում