Ուրբաթ օրը նա այցելել է ընկերության խանութները, որտեղ մեծ թվով գնորդներ սպասելիս են եղել իրենց հերթին՝ նոր սարքը ձեռք բերելու համար: Թղթակիցը խանութներում գրեթե երկու ժամ է անցկացրել` մասնակցելով մի քանի քննարկումների և փորձելով հասկանալ, թե արդյո՞ք գնորդներն ունեն նոր սարքի կարիքը։
Կարճ հետազոտության ընթացքում գնորդներից մեկը հենց խանությում բղավել է, որ ոչ մի տարբերություն չի տեսնում նոր սարքի և iPad2-ի միջև: Վաճառողները սկսել են նշել առավելությունները, ինչպես, օրինակ, 4G-ն, առավել լավ տեսախցիկը և այլն, բայց գնորդներին դա այդքան էլ չի հետաքրքրել: Նրանք ավելի շատ ոգևորված են եղել նոր էկրանով, բայց, չնայած շատ փորձերին, այդտեղ էլ չեն կարողացել տարբերություն տեսնել:
Լրագրողը փորձել է դա բացատրել մի քանի գնորդների, ովքեր ասել են, որ համաձայն են նրա հետ, բայց, միևնույն է, գնել են սարքը:










































