Իսրայելի արտաքին գործերի նախարար Յուվալ Շտայնիցն այսօր ասել է, որ Իրանին համակարգից հանելու վերաբերյալ SWIFT-ի որոշումը մեծ հարված է Իրանի տնտեսությանը:
The Jerusalem Post-ը գրում է, որ, Շտայնիցը նախքան կառավարության ամենշաբաթյա հանդիպումն ասել է, որ Իրանին միջազգային փոխանցումների համակարգից հեռացնելը շատ կբարդացնի ներկրումներն ու արտահանումները:
Շտայնիցն ավելացրել է, որ այդ որոշումն անհնար է դարձնում նավթի վաճառքի համար գումար ստանալը:
Արտաքին գործերի նախարարը SWIFT-ի որոշումը «կտրուկ» է համարել, բայց ասել է, որ չիգիտի, թե արդյո՞ք դա կստպի Իրանին դադարեցնել միջուկային զենքի ծրագիրը։











































