Sunday, 07 06 2026
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է

Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ միջազգային բռնցքահարթակից` Ազգային ժողով

Հանրապետական կուսակցությունն ի վերջո կողմնորոշվեց մեծամասնական թեկնածուների հարցում: Ըստ ՀՀԿ-ից ստացված տեղեկատվության` հանրապետականները մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չեն առաջադրի թիվ 11, 12, 23, 25, 26 ընտրատարածքներում: Մնացած ընտրատարածքներում հանրապետականները կպայքարեն առաջադրված թեկնածուների դեմ, եթե իհարկե վերջին պահին նրանցից որևէ մեկի մասով որոշում փոխելու անհրաժեշտություն չառաջանա:

Եվ այսպես, Հանրապետական կուսակցության դրոշի տակ թիվ 5 ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար պայքարելու է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գևորգյանը` նախորդ ընտրություններում ԲՀԿ-ի հովանավորությամբ պատգամավոր դարձած Ռուբեն Գևորգյանի եղբոր որդին: Հիշեցնենք, որ թիվ 5 ընտրատարածքից 2007-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր էր դարձել աղմկահարույց «ռազբորկաներով» հայտնի Լևոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը, որը, սակայն, չի լինի այս խորհրդարանում:

Անդրադառնալով Արթուր Գևորգյանի կերպարին` ընթերցողների հիշողությունը թարմացնելու համար նշենք, որ մինչ քաղաքական կարիերան սկսելը նա հաջողություններ է ունեցել մարզական ասպարեզում: Լինելով հաջողակ բռնցքամարտիկ` մասնակցել է 1996թ. Ատլանտայում կայացած 26-րդ Օլիմպիական խաղերին և գրավել է 5-րդ տեղը, ընդգրկված է եղել նաև 2000թ. Սիդնեյի օլիմպիական խաղերին: Ա. Գևորգյանը, իհարկե, սկզբում այդքան աչքի չէր ընկնում իր ունեցվածքով, թեև, ինչպես գրված է նրա կենսագրության մեջ, վաղ հասակից բիզնես գործունեությամբ է զբաղվել Ռուսաստանում և 2002-ից մինչ օրս հաջողությամբ շարունակում է բիզնեսով զբաղվել Հայաստանում: Ունի բազմաթիվ խանութներ համայնքում և նմանատիպ մանր-մունր բիզնեսներ, ինչպիսիք սովորաբար ունենում են այդ տրամաչափի չինովնիկները:

Նա քաղաքական դաշտ մտավ և թաղապետ դարձավ հիմնականում ՀՀԿ-ին անդամագրվելուց, երկու տարի թաղապետի տեղակալ աշխատելուց հետո: Եվ հենց այդտեղից էլ սկսեցին լարվել Արթուրի հարաբերությունները հորեղբոր հետ. մամուլում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ էին հայտնվում նրանց ու թիմակիցների միջև ծագած ինչ-որ ծեծկռտուքների, «ռազբորկաների» մասին: Այս համայնքում նախատեսված ընտրությունների նախընտրական, ընտրական և հետընտրական ժամանակաշրջանները սովորաբար շատ վտանգավոր և անկանխատեսելի են լինում:

Այդուհանդերձ, բնական է, որ ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում բնակչությունը դիտարկում է բացառապես եղբորորդու և հորեղբոր միջև երկարամյա լարվածության հետևանք, քանի որ ընտրությունների օրը ընտրական գործընթացներին հետևող լրատվամիջոցների առաջին տեղեկատվությունն այն էր, որ ԲՀԿ կուսակցության անդամները ծեծի են ենթարկել Արթուր Գևորգյանին, քանի որ նա ընտրապայքարի էր դուրս ելել հարազատ հորեղբոր ու նրա դստեր դեմ: Նա ևս ընդգրկված էր ԲՀԿ նախընտրական ցուցակում:

Սույն թվականի մայիսին կրկին ընտրություններ են, և նույն անկանխատեսելի և վտանգավոր խոսակցություններն են պտտվում նաև այս նախընտրական շրջանում: Մինչև երեկ անընդհատ շրջանառության մեջ էին խոսակցությունները, թե Դավթաշենի թիվ 5 ընտրատարածքում իր զարմիկի դեմ ԲՀԿ-ից ընտրապայքարի է դուրս գալու Ռուբեն Գևորգյանը: Սակայն դեռ հայտնի չէ` Ռուբեն Գևորգյանը կհրաժարվի՞ այդ ընտրատարածքում պայքարելուց, թե՞ կուսակցական շահերը առաջնային համարելով` այնուամենայնիվ կրկին կպայքարի: Հիշեցնենք, որ մինչ այդ Ռուբեն Գևորգյանը ծանոթ շրջապատում ունեցած մասնավոր զրույցներում ասում էր, որ ՀՀԿ-ից իր մրցակիցը եղբոր որդին չի լինելու, որը, ի դեպ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:

Հետևենք առաջիկա զարգացումներին և տեսնենք, թե որքանով են կողմերը հանդուրժող լինելու միմյանց նկատմամբ. սեփական անձի, հասարակության, պետության անվտանգությո՞ւնն են կարևորելու, թե՞ կուսակցական շահերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում