Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի ջրամատակարարման խնդիրները քննարկելու նպատակով քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն` պատասխանատու կառույցների` «Երևան Ջուր» ընկերության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Երևանի քաղաքապետը նշեց, որ բնակչությանն ամենահուզող հարցերից մեկը ջրամատակարարման որակն է և պետք է լուրջ ու հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավվելու ուղղությամբ: «Մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակը պետք է լուրջ բարեփոխումների ենթարկվի»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը: «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրեց ջրամատակարարման բարելավման ուղղությամբ ընկերության ծրագրերը: Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն նման քննարկումները պարբերական բնույթ կկրեն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն