Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մարտի 24-26-ը՝ Նովրուզի տոնակատարության օրերին, կայցելի Տաջիկստան: Այս մասին հայտնել է Տաջիկստանում Իրանի դեսպան Ալի Ասղար Շերդուստը:
Բացի այդ, ինչպես հաղորդել է Տաջիկստանի ԱԳՆ-ն, այդ օրերին Տաջիկստան են այցելելու նաև Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը և նրա պակիստանցի գործընկեր Ալի Զարդարին:
Իրանը Տաջիկստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է: Իրանական ներդրումների և ընկերությունների շնորհիվ իրագործվում են կարևոր նախագծեր՝ էներգետիկայի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտներում:
2011 թ. Իրանի ներդրումները Տաջիկստանի տնտեսության համակարգ կազմել են 14.2 միլիոն դոլար:
Նշենք, որ իրանական և թյուրքական ժողովուրդները Նովրուզը (թարգմ.՝ Նոր օր)՝ իրանական Նոր տարին, նշում են մարտի 21–ի գարնանային գիշերահավասարի օրը` կապված արեգակնային օրացույցի հետ: Տոնի ծագումը կապվում է Աքքեմենյան կայսրության ժամանակաշրջանի հետ:











































