Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ծառուկյանի հետ կիսելու բան չունեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

– Պարոն Շահգալդյան, Կոտայքի մարզը ընդունված է համարել ամենաինտրիգային մարզը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբովյանը ԲՀԿ-ինն է: Վերջերս Վլադիմիր Գասպարյանն իր հարցազրույցներից մեկում նշեց, որ ուզում է Աբովյանը միացնել Հայաստանին, տողատակերում պարզ էր, որ Աբովյանը պետք է հանրապետականացնել: Ի՞նչ պրոցեսներ են և ինչպե՞ս եք պատկերացնում այդ միացումը:

– Կարծում եմ, դա ասված է հումորով: Գիտեք, մեր ժողովուրդը շատ է քաղաքականացվել: Այս գործընթացների լույսի ներքո շատ պարզ երևում է, որ ձեր ասած ինտրիգները առկա են, ամեն մեկը, իրեն հասանելի է, թե հասանելի չէ, փորձում է ինչ-որ բաներ անել: Սովորական քաղաքական գործընթացներ են: Աբովյանում որպես հանրապետական կուսակցություն՝ ունենք մեր համակիրները, կուսակիցները, որոնց աշխատանքի արդյունքում կունենանք մեզ համապատասխան ձայներ:

– Վերջին շրջանում Արթուր Հարությունյանը` Պալաչը, սանիկին՝ Գագիկ Ծառուկյանին մարտահրավեր է նետել, հնարավո՞ր է, որ սա պայմանավորված է հանրապետականի` Աբովյան քաղաքում ձայներն ընդլայնելու հետ:

– Բացարձակապես ոչ: Նախ ես շատ վատ ընդունեցի այդ հարցազրույցը, որովհետև կուսակցական աշխատանքը չի կարելի տանել անձնական հարթություն: Որևէ մեկին վիրավորանք հասցնելու ձգտումը, ցանկությունը սխալ եմ համարում:

– Այսինքն` ճի՞շտ էր նրան նկատողություն անելը:

– Բնականաբար, ինքն իր սահմաններից դուրս էր եկել, մեր կուսակցության գործադիր մարմինը համապատասխան վերաբերմունք արտահայտեց:

– Այնուամենայնիվ, ընտրական գործընթացներին ընդառաջ՝ որևէ ինտրիգ, լարում չե՞ք տեսնում ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև:

– Պատահական չասացի, որ մեր ժողովուրդը քաղաքականացված է: Ինչքան վերևից ներքև է իջնում, այնքան այդ պայքարը թեժացնում են, ամեն մեկն ուզում է Հռոմի պապից կաթոլիկ երևալ, ուզում է ցույց տալ իր նվիրվածության աստիճանը: Ես իհարկե չեմ բացառում՝ այդ հակամարտությունը և ինտրիգները մանավանդ ընտրական գործընթացների ժամանակահատվածում, անխուսափելի են: Ամեն մի կուսակցություն իր որակով և իր վարկանիշի համեմատ է ընտրարշավ անում: Մի կուսակցությունն ինտրիգների վարպետ է, մի կուսակցություն դրա հնարավորությունը չունի, այլ ճանապարհ է ընտրել:

– Հանրապետական կուսակցությունն ի՞նչ ճանապարհ է ընտրել և ի՞նչ եք անում Դուք այդ ուղղությամբ:

– Հանրապետական կուսակցությունն ընտրել է քաղաքակիրթ եղանակով ընտրարշավ անելու ճանապարհը, և մենք անելու ենք ամեն ինչ, որ մեր երկրում և՛ ընտրարշավի ընթացքում, և՛ ընտրությունների բուն պրոցեսը, և՛ քվեարկության օրը որևէ խնդիր չառաջանա, որևէ լարվածություն չառաջանա, և ամեն ինչ արվի ընտրական օրենսգրքի շրջանակներում:

– Նկատի ունեք՝ մանկավարժները, մանկապարտեզները չե՞ն հանրապետականանա և այդ գործընթացից զե՞րծ կմնան:

– Կարծում եմ՝ պետք է ծանոթ լինեք, որ այդպիսի գործընթացներ մեր մարզում չեն ծավալվում: Իհարկե մենք ունենք համապատասխան թվով կուսակիցներ ե՛ւ մանկավարժների, ե՛ւ գործազուրկների մեջ, բայց մասսայական հանրապետականացնել կամ այլ կուսակցության շարքերը մտցնել, ես դրան դեմ եմ, որովհետև ամեն մեկն իր կամարտահայտությամբ պետք է դառնա կուսակցական, պարտադրանքով, զոռով կուսակցական դարձածից ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենաս…

– Պարոն Շահգալդյան, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ աշխատում էիք նրա հետ, հիմա աշխատում եք Սերժ Սարգսյանի հետ, արդյոք երկընտրանքի առաջ չե՞ք կանգնել, և արդյոք երկու քարի արանքում չե՞ք հայտնվել, նկատի ունեմ՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև:

– Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունից սկսած մեր երկրում քաղաքական կուրսը չի փոխվել, և այսօրվա նախագահը շարունակում է մեր երկրում ձևավորված քաղաքական կուրսը: Ես աշխատում եմ գործադիր մարմնում և կատարում եմ իմ պարտականությունը, աշխատում եմ պարտականություններս կատարել ամբողջ ծավալով և կարծում եմ՝ դա է պատճառը, որ ես այսքան երկար ժամանակ մարզպետի պաշտնում պաշտոնավարել եմ:

– Իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերություններն ինչպե՞ս են, արդյոք չե՞ն սրվել:

– Բայց ինչո՞ւ պետք է սրվեին…Ես չեմ կարծում, որ որևէ հակամարտություն կա ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Մրցակցությունը հակամարտություն չէ, սա ընդամենը գործընկերային մրցակցություն է, որովհետև ԲՀԿ-ն կոալիցիոն մեր գործընկերն է:

– Սոցիոլոգները տարբեր հարցումների արդյունքում պարզել են, որ խորհրդարանում կգերակշռեն ԲՀԿ-ն , ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը: Ի՞նչ կարծիք ունեք Դուք:

– Իհարկե չունեմ սոցիոլոգի մասնագիտություն, բայց վերլուծություններ արվում են և ձեզ հետ համաձայն եմ, որ իհարկե խորհրդարանում անպայման կհայտնվենն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, Դաշնակցությունը և Օրինաց երկիրը ևս տեղ կունենան խորհրդարանում:

– Սրանք Ձեր մարզի վերլուծությունների արդյունքնե՞րն են, այս տրամադրությոնը այստե՞ղ է առկա:

– Կարծում եմ Հայաստանում սոցիոլոգիական հարցումները չեն կարող անաչառ լինել և իրական պատկերը արտահայտել, քանի որ հայերս մի բան ասում ենք, բայց այլ բան ենք մտածում կամ անում: Մեծ մասամբ հավաստի չեմ համարում սոցիոլոգիական հարցումնեհո» դրանք ենթադրությունների բնագավառից են և ենթադրություններով չես կարող կանխորոշել ընտրությունների ելքը:

– Ձեր մարզում Ձեր դիտարկմամբ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը կգերակշռե՞ն:

– Մենք պայքարում ենք, ամեն մի կուսակցություն, ընտրապայքարի մեջ մտնելով, ունենում է ընդամենը մեկ նպատակ՝ պայքարում հաղթել, այլապես անիմաստ կլինի պայքարել: Հիմա մենք նույնպես պայքարում ենք հաղթելու համար:

– Պարոն Շահգալդյան, վերջին մեկուկես տարին մարզում ակտիվորեն քննարկվում է երկաթի հանքի շահագործման թեման, ի՞նչ մոտեցում ունեք Դուք: Մենք տեսնում ենք, որ բնապահպանական շարժումները շատացել են, մասնավորապես Մաշտոցի պուրակի համար են պայքարում, մտավախություն չունե՞ք, որ հանքի շահագործման դեպքում մարզում մեծ պայքար կլինի:

– Բոլոր դեպքերում այդ պայքարը ես համարում եմ փոթորիկ մեկ բաժակ ջրում: Իհարկե էապես պետք է պայքարենք մեր բնությունը պահպանելու համար: Դա կենսական անհրաժեշտություն է, բայց պահեր կան, որ այդ պայքարը ոչ թե անհրաժեշտություն է, այլ շահարկելու առիթ: Հրազդանի հանքի շահագործման վերաբերյալ կարող եմ ասել, որ կողմ եմ, որ հանքը շահագործվի, որովհետև դրանով մեր բյուջեն կունենա լրացուցիչ եկամուտներ, կունենանք աշխատատեղեր, բնակչությունը աշխատանքով կապահովվի: Մենք չինական կազմակեպության առաջ մի խնդիր ենք դրել. հանքը պետք է շահագործվի առանց մեր բնությանը և ժողովրի առողջությանը վնաս տալու:

– Որևէ փաստաթուղթ այդ ուղղությամբ ներկայացրե՞լ են արդյոք:

– Հանքի շահագործման նախագիծ դեռ որ չկա: Շահագործման նախագիծը պետք է հաստատվի համայնքի ղեկավարի կողմից, բնականաբար մինչև այդ նախագծի հաստատումը այն կդրվի լայն քննարկման փորձագետների, ավագանու կողմից, և կկարողանանք պարզել՝ արդյոք այդ նախագիծը հնարավորություն տալիս է հանքը շահագործել առանց մարդկանց առողջությանը և բնությանը վնաս տալու:

– Պարոն Շահգալդյան, նախորդ ընտրություններում հաղթել է ձեր նախընտրած կուսակցությունը, ի՞նչ խոստումներ էին հնչել այդ ժամանակ և որքանո՞վ հնարավոր եղավ այդ խոստումները ի կատար ածել:

– Մենք շատ քաղաքակիրթ եղանակով ենք պայքարն իրականացրել: Մեր քաոզիչները այցելում էին բնակարաններ, լսում մարդկանց կարծիքները և առաջարկություններ ենք ստացել և իհարկե այդ առաջարկությունների մեծ մասը իհարկե ողջամիտ էին, ծրագիր դարձնելը և իրականցնելը պարտադիր էր: Հիմա քաղաքապետարանի աշխատակազմը աշխատում է այդ առաջարկությունների վրա, որպեսզի մտցնի Հրազդան քաղաքի չորս տարվա զարգացման ծրագրի մեջ:

– Ի՞նչ խոստումներն են տրվել մարզին չորս տարի առաջ և որո՞նք են կատարվել:

– Նախագահի նախընտական խոստումները, որը ամրագրվեց երկրի ղեկավարի հրամանագրով, բոլոր խոստումներն իրականցվել են 100 տոկոսով:

– Այդ դեպքում ինչո՞ւ մարզի կյանքը չի փոխվել:

– Եթե կարծում եք, երկրի բոլոր հարցերը 10-20 տարվա մեջ պետք է լուծվեին, ուրեմն իրատես չեք, իսկ իրատեսականն այն է, որ մենք դեռևս պատերազմող երկիր ենք, և պետք է իմանաք, որ մեր աշխարհագրական դիրքը հնարավորություն չի տալիս շփվել, ունենալ համապատասխան ճանապարհ, բաց ծով դուրս գալ և այլն, այս ամենը լուրջ խոչընդոտներ են: Իհարկե մարզում դեռևս այնքան չլուծված խնդիրներ կան, որ պատկերացնել չի էլ կարելի: Եվ ինչո՞ւ է այդպես, որովհետև գնալով բնակչության պահանջները պետք է մեծանան, և մեր կառավարության հնարավորությունները զուգահեռ չի ստացվում, որովհետև մենք ֆինանսական միջոցներ չունենք: Բնական եմ համարում, որ ժողովուրդը պահանջում է: Մեր մարզում շատ խնդիրներ լուծվել են և դեռ լուծվելու փուլում են, և շատ խնդիրներ դեռ պետք է լուծվեն, պետք է լավատեսորեն ապրենք, կյանքին նայենք ուղիղ, ամեն մեկս մեր պետությանը, մեր երկրին նախ պետք է տանք, հետո նոր պահանջենք:

– Ի՞նչ տանք, որ պահանջենք, ի՞նչ ի նկատի ունեք:

– Սիրենք, հարգենք, այս երկրի օրենքները, պահենք, պահպանենք, արհամարհական վերաբերմունք չունենանք, անտարբերություն չցուցաբերենք:

– Փոխվե՞լ է հասարակությունը:

– Որոշ առումով փոխվել է, բայց ցանկալի կլինի, որ ժողովրդի հոգեբանությունը փոխվեր: Շատ շատերը դեռևս սովետական դատարկ ուսապարկը քարշ են տալիս, որի մեջ ոչինչ չկա, և պատահական չէ մեր կարգախոսը՝ հավատանք, որ փոխենք: Ես արդեն տարիներ շարունակ իմ հանդիպումների ժամանակ շատ պարզ և բոլորին հասկանալի լեզվով ասում եմ՝ փոխվեք հոգեբանությամբ, որովհետև եթե ձեր հոգեբանությունը, մտածելակերպը մնա սովետական, մենք չենք կարող ոչնչի հասնել, իսկ այսօր մեր երկրում ապրողների ճնշող մեծամասնության մտածելակերպը դեռևս խորհրդային է:

– Հնարավո՞ր է, որ Պալաչը Աբովյան քաղաքում այդ ստրուկի հոգեբանությունը վերացրեց:

– Այդ թեման ավելի շատ շահարկման մեջ դրվեց, քան դրա մեջ ինչ-որ բան կար:

– Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Գագիկ Ծառուկյանի հետ, մանավանդ ձեր մարզում շատ բան է անում:

– Ծառուկյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ, ամեն մեկս մեր աշխատանքն ենք կատարում: Ես իմ ծառայողական պարտականություններն եմ կատարում, ինքն էլ իր պատգամավորական և գործարարի պարտականությունն է կատարում, որևէ կիսելու բան չունեմ և որևէ ընդհարում չունեմ: Եթե կիսելու բան չունենք, ուրեմն ընդհարում էլ չի կարող լինել:

– Ասում են՝ Աբովյանը այս տարիներին ամբողջությամբ ԲՀԿ-ին է պատկանել, և սա որևէ մեկի համար գաղտնիք չէ:

– Չգիտեմ այդ դարձվածքը որտեղից եք գտել կամ մուտք արել: Աբովյան համայնքը Կոտայքի մարզի համայքներից մեկն է: Մեր երկրում կուսակցություններին համայնքային պատկանելիություն չկա:

– Ընտրությունների նախապատաստական աշխատանքերը սկսվել են: Ի՞նչ տարբերություն կա նախորդի նախապատրաստական աշխատանքների հետ համեմատ:

– Տարեցտարի մարդիկ ավելի խելացի, ավելի փորձված են դառնում, անցածի սխալներն ի նկատի ունենալով, որոշ նոր տեխնոլոգիաներ ենք ընտրում ավելի թափանցիկ և անպայման արդար անցկացնելու համար:
Ի՞նչ եք կարծում, եթե վերջերս կայացած քաղաքապետի ընտրությունները արդար և թափանցիկ չլինեին, Կոնգրեսը չէ՞ր շահարկի: Այդ դեպքում ինչո՞ւ չբողոքարկեցին, որովետև կանխավ ընդդիմությունը պատրաստվել էր ստեղծել անպիսի իրավիճակ, որ ընտրությունները բողոքարկեր և այլն, բայց իրենց չհաջողվեց, որովհետև մենք կողմ ենք, որ ընտրությունները պետք է լինեն արդար և թափանցիկ:Եվ այս անգամ մեր մարզում ևս կարող եմ երաշխիքներ տալ, ընտրությունները անցնելու են արդար, առանց կեղծիքների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում