The New York Times-ի փոխանցմամբ՝ Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը համաձայն է ԱՄՆ-ի հետ այն հարցում, որ բավարար ապացույց չկա՝ կարծելու, թե Իրանը որոշել է միջուկային զենք ստեղծել, չնայած Իսրայելի ղեկավարները անընդհատ խոսում են Թեհրանի միջուկային զենք ստեղծելու ծրագրերի մասին:
«Մոսադ» հետախուզական ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունները Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ նույն փաստերն ունեն:
The New York Times-ում շաբաթ օրը տեղ գտած զեկույցում ասվում է, որ ԱՄՆ-ի լրտեսական գործակալությունները տարիներ են անցկացրել` փորձելով բացահայտել Իրանի ուրանի հարստացման նպատակները, և այժմ փորձում են պարզել, թե ինչպիսին է միջուկային զենք ձեռք բերելու հավանականությունը:











































