Ամերիկացի թենիսիստ Ջոն Իսները Ինդիան-Ուելլսի «Մասթերս-1000» մրցաշարի կիսաեզրափակիչում 7:6 (9:7), 3:6, 7:6 (7:5) հաշվով պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին, ով հանդիսանում է մրցաշարի գործող չեմպիոնը:
ATP վարկանիշային աղյուսակում 11-րդ հորիզոնականը զբաղեցնող մարզիկը Նովակին պարտության մատնեց 2 ժամ 45 րոպե տևած հանդիպման արդյունքում:
Իսներն իր մարզական կարիերայում առաջին անգամ կխաղա «Մասթերս-1000» մրցաշարի եզրափակիչում: 26-ամյա թենիսիստի հակառակորդը կլինի Ռաֆայել Նադալ – Ռոջեր Ֆեդերեր մրցավեճի հաղթողը: Նշենք, որ Նադալ – Ֆեդերեր խաղը հետաձգվել է հորդառատ անձրևի պատճառով:






































