Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար: Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։
«Երկուշաբթի օրը, որը համընկնում է հանգուցյալ հեղափոխության առաջնորդի հուղարկավորության թափորի հետ, Թեհրանի օդային տարածքը ամբողջությամբ կփակվի, և թռիչքներ չեն թույլատրվի», – հայտարարել է կազմակերպությունը։




































