Ավելի քան 16 մարդ է տուժել շաբաթ օրը Լեհաստանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով. չորս մարդ լրջորեն վնասվել է:
19 ուղևորների տեղափոխող ավտոբուսը, որի մեջ եղել են նաև 16 դեռահասներ` սպորտային ակումբի անդամներ, Լոձից ոչ այնքան հեռու բախվել է Toyota Yaris ավտոմեքենային:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, ընդ որում, մի քանիսին տեղափոխել են ուղղաթիռով: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:











































