Ճապոնիան ուսումնասիրում է հյուսիսկորեական արբանյակի ոչնչացման հնարավորությունները, որը ԿԺԴՀ-ն մտադիր է տիեզերք ուղարկել ապրիլի կեսերին: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկի Տանական:
«Ներկա դրությամբ մենք մշակում ենք մի քանի վարկածներ՝ այս հարցի հետ կապված: Արբանյակի ոչնչացումը դրանցից մեկն է»,- նշել է նախարարը:
Նաոկի Տանական հայտնել է, որ իր գերատեսչությունը իրականացնում է իրադարձությունների հնարավոր զարգացման մանրակրկիտ վերլուծություն` հենվելով նախկինում հյուսիսկորեական հանրապետության կողմից փորձարկած հրթիռային զենքերի հնարավորությունների վրա:
Ինչպես հայտնել ենք, ԿԺԴՀ-ն որոշում է կայացրել ապրիլին, Կիմ Իր Սենի 100- ամյակին նվիրված, Երկիր արձակել արբանյակ, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել աշխարհում: Այդ որոշման դեմ է հատկապես հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Տեղեկացնենք, որ Հյուսիսային Կորեան համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, ըստ որի՝ զերծ է մնալու հեռահար հրթիռների արձակումից, սակայն հետագայում հայտարարել է, թե արբանյակների արձակումը խաղաղ տիեզերական ծրագիր է, և համաձայնագրի մեջ նման պայման չկա:
Արբանյակի արձակումը նախատեսվում է ապրիլի 12-16-ը:








































