Քաղաքական միությունների ֆինանսական մոնիթորինգի ծառայությունը (Վերստուգիչ պալատը) նոր խախտումներ է հայտնաբերել «Վրացական երազանք»-ի և Բիձինա Իվանիշվիլիի մոտ: Ծառայության տեղեկատվության համաձայն` «Վրացական երազանք» քաղաքական թիմի անդամները անմիջականորեն ֆինանսավորվում են ֆիզիկական անձի` Բիձինա Իվանիշվիլիի կողմից:
Վերստուգիչ պալատի տվյալների համաձայն` քաղաքական թիմի 43 անդամներին տրված ֆինանսավորումը կազմում է 406 հազար լարի: Ամենաշատ գումար` 95 097.75 լարի, Բիձինա Իվանիշվիլին փոխանցել է Իրակլի Տրիպոլսկիի հաշվին:
Մոնիթորինգի ծառայությունից հայտնում են, որ ֆինանսական մոնիթորինգի օրենքի համաձայն` քաղաքական նպատակների համար նախատեսված ֆինանսական միջոցները պետք է լինեն թափանցիկ:
Քաղաքական սուբյեկտները քաղաքական ծախսեր պետք է իրականացնեն օրենքի համաձայն և հատուկ հաշիվներով:
Ծառայությունը նշում է, որ Իվանիշվիլիի կատարած գործողությունները համարվում են օրենքի խախտում:









































