Վաշինգտոնի ազգային պատկերասրահը հայտարարել է իր սեփական լուսանկարչական բանկի ստեղծման մասին:
Ներկայում պատկերասրահը համացանցում է տեղադրել 20 հազար լուսանկար, այդ թվում՝ Լեոնարդո դա Վինչիի «Ջինևրա Բենչի»-ի, ինչպես նաև Ռաֆայելի, Վենսանտի և Յանա Վերների աշխատանքների թվային լուսանկարները:
«Ազգային պատկերասրահը հայտարարում է նոր համացանցային ռեսուրսի թողարկման մասին, որը մարդկանց կծանոթացնի համաշխարհային մեծությունների աշխատանքներին: Թվային լուսանկարների այս պահեստը թույլ կտա փնտրել և ներբեռնել լուսանկարներ»,- ասվում է թանգարանի մամլո հաղորդագրությունում:
Պատկերասրահի տնօրենի կարծիքով` համացանցային այս նոր ռեսուրսը արվեստագետների համար ևս կարևոր է:









































