Ադրբեջանի իշխանությունների համար ընդունելի է այսօր Բաքվում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքը, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
«Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ապահովվում է քաղաքական բազմակարծությունը, ժողովների, ցույցեր և երթեր անցկացնելու ազատությունը, իսկ Ադրբեջանն այդպիսի երկիր է»,- նշել է նա: Հասանովի խոսքերով՝ այսօրվա հանրահավաքը արտոնված էր :
«Մենք դրան հանգիստ ենք վերաբերվում»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Բաքվում, Ազիզովի անվան վարորդական դպրոցի բակում, տեղի է ունեցել դրբեջանցի ընդդիմադիր կուսակցության՝ Երիտասարդների իրավունքների պաշտպանության կոմիտեի հանրահավաքը: