Ինչպես տեղեկացնում է The Daily Telegraph-ը, Մուամար Քադաֆիի 4-րդ որդին՝ Հաննիբալը, մինչ Լիբիայի քաղաքացիական պատերազմը, ավելի քան 3 հազար մարդու համար նախատեսված նավ էր պատվիրել, որի մեջ տեղակայված էր շնաձկների խցիկ:
Հաննիբալը, որը Լիբիայի նավարկության պատասխանատուն էր, չկարողանալով կարճ ժամանակահատհածում որևէ նավ պատվիրել, ձեռք բերեց Phoenicia զբոսանավը: Նա խնդրել էր, որ նավում հատուկ խցիկ պատրաստեն, որի մեջ լցված ծովաջրում լողալու էին 6 շնաձկներ: Ձկներին հոգ տանելու համար նավում պետք է մշտապես 4 կենսաբան լիներ:
Հաննիբալի Ալժիր փախնելուց հետո նավը հանվեց վաճառքի, որից 9 ամիս անց այն ձեռք բերեց MSC Cruises ընկերությունը՝ այն նույն ընկերությունը, որի մոտից Հաննիբալը չէր կարողացել նավը պատվիրել:
MSC Cruises ընկերությունը մտադիր է հանել շնաձկների խցիկը:







































