ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանի հետ:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է վաստակաշատ գիտնականին ծննդյան 90-ամյակի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: