Wednesday, 17 06 2026
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել

Բուսաբանական և Գերցենի փողոցի բնակիչները բողոքում են

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բուսաբանական և Գերցենի փողոցի բնակիչները բողոքում են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2010 թվականին այդ շենքերի բնակիչներին հայտնի դարձավ, որ նախկին Ալմաստ գործարանի հարևանությամբ անցնող երկաթգիծն այլևս չի գործելու և ըստ տեղեկությունների՝ նախատեսվում է նախկին երկաթգծի տարածքը օգտագործել նոր ավտոտրանսպորտային ճանապարհի անցկացման համար, որը պետք է միացներ Ուլնեցու փողոցը Ռուբինյանց փողոցին: Նշվածը հաստատվել է, երբ ապամոնտաժվել են նախկին երկաթուղային գծերը և կատարվել որոշ հարթեցման աշխատանքներ, իսկ երկաթգծի կայարանը շինաշխատանքների արդյունքում տեղափոխվել է Ռուբինյանց փողոցից դեպի վեր` Ալմաստ գործարանի հետնամաս, որը հնարավորություն կտար կամուրջն օգտագործել, որպես խաչմերուկային հանգույց:

Ի զարմանս, բնակիչների, օրերս աշխատանքներ են սկսվել Բուսաբանական փողոցի սկզբնամասում: Հետաքրքրվելով շինարարներից` նրանց հայտնի է դարձել, որ համաձայն նախագծի, կառուցվող ճանապարհը պետք է շարունակել ոչ թե նախկին երկաթգծի տարածքով դեպի Ռուբինյանց փողոց, այլ շեղելով այն միանալ Բուսաբանական փողոցին` այն օգտագործելով, որպես Ռուբինյանց փողոցին միացնելու հատված: Նորակառույց ճանապարհը երկկողմանի երթևեկելի պետք է լինի: Ըստ բնակիչների` Բուսաբանական փողոցը նեղ փողոց է, լայնությունն ընդամենը 5-6 մետր է և բնականաբար նախատեսված չի եղել որպես բանուկ ավտոճանապարհ` սպասարկելով միայն սեփական տների բնակիչներին, քանզի տների մուտքերը միայն Բուսաբանական փողոցից են: Բնակիչները իրենց տներից դուրս գալով հայտնվելու են բանուկ երթևեկելի նոր ճանապարհին: Այս հանգամանքը բարձրացրել է երկու փողոցների բնակիչների բողոքն ու վրդովմունքը: «Ինչու չօգտագործելով նախատեսված երկաթգծի տարածքը, որոշում է կայացվել փոխել նախագիծը և օգտագործել Բուսաբանական փողոցը` անտեսելով բազում բնակիչների կարծիքը և իրավունքները: Հարցի այս ձևով լուծումը լի է բազում անհարմարություններով»,- նշել են բնակիչները:

Խնդրի կապակցությամբ բնակիչները դիմել են ՀՀ վարչապետին և ՀՀ քաղաքապետին: Մասնավորապես խնդրում են համապատասխան պատկան մարմիններին հանձնարարել անհապաղ դադարեցնել ընթացող շինարարությունը, վերանայել նախագիծը, պարզելով նախկինում հատկացված երկաթգծի տարածքի չօգտագործման պատճառները, ինչպես նաև պարզաբանել, թե արդյոք նշված շինարարությունը ինչքանով է համապատասխանում ներկայիս գործող քաղաքաշինական և ճանապարհաշինական նորմերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում