Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Գավաթի 2011/12թթ. խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: «Իմպուլս»-ն իր ուժերը չափեց Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ուլիս»-ի հետ:
55-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Իմպուլս»-ի հարձակվող Ֆիլիպ Տիմովը, իսկ Նորայր Գյոզալյանը 14 րոպե անց անվրեպ իրացրեց 11մ հարվածը` կրկնապատկելով հաշվի տարբերությունը: Մրցավարի ավելացրած ժամանակում «Ուլիս»-ի հարձակվող Արսեն Բալաբեկյանը 11մ նշակետից դիպուկ հարված կատարեց: Այսպիսով`
«Իմպուլս» – «Ուլիս»` 2:1
1:0 Ֆիլիպ Տիմով (55’), 2:0 Նորայր Գյոզալյան (69’, 11մ), 1:2 Արսեն Բալաբեկյան (90+2’, 11մ)







































