Սիրիական ընդդիմությունը պատրաստ է կարգավորել երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը միայն «լիբիական սցենարի» դեպքում: Այս մասին հայտարարել է Արաբական երկրների պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին:
«Սիրիական ընդդիմությունը կարծում է, որ ստեղծված իրավիճակից ելքը հնարավոր է միայն «լիբիական սցենարի» դեպքում, իսկ երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի հետ երկխոսության փորձը ոչնչի չի հանգեցնի»,- Արաբական լիգայի պետությունների գլխավոր քարտուղարի խոսքերը մեջբերում է եգիպտական «Ալ-Ահրամը»:
Ալ-Արաբին հավելել է, որ ընդդիմադիրները ներքին կոնֆլիկտը հաղթահարելու այլընտրանք չեն տեսնում:








































