Նիգերիայի գյուղերից մեկում անհայտ ուժերի զինված հարձակման հետևանքով սպանվել է 10 քրիստոնյա:
Նիգերիայի ոստիկանության ներկայացուցիչ Ամին Լաբանն այսօր հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել Զոնկվա քաղաքից ոչ հեռու գտնվոր Նայի գյուղը:
Նայի գյուղը քրիստոնեական անկլավ է Նիգերիայի հյուսիսում, որը հիմնականում բնակեցված է մուսուլմաններով:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, վերջին ամիսներին հաճախակի են դարձել իսլամական ծայրահեղականների հարձակումները այլահավատների վրա՝ փորձելով բռնությամբ ստեղծել կրոնական համասեռ հյուսիս Աֆրիկայի ամենամեծ բնակչություն ունեցող երկրում:








































