Մոսկվայի Պուշկինի հրապարակում ցուցարարները որոշել են ընդդիմության «միլիոնների երթն» անցկացնել մայիսի 6-ին: Այս մասին հաղորդում է lenta.ru-ի թղթակիցը:
Ընդդիմադիր «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովն առաջարկել է ընդդիմադիրներին քվեարկությամբ որոշել, թե երբ է հարմար երթի անցկացումը՝ մայիսի 6-ի՞ն, թե՞ 7-ին (Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը): Ցուցարարները ընտրել են մայիսի 6-ը:
Ավելի վաղ Ուդալցովն առաջարկել էր զանգվածային ակցիա անցկացնել մայիսի 1-ին՝ ընդդեմ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների:
«Միլիոնների երթի» մասնակիցները մտադիր են թույլ չտալ Պուտինի վերադարձը ՌԴ նախագահական աթոռին: Դրա հետ կապված՝ որոշել են երթով անցնել Մոսկվայի կենտրոնով, ընդ որում՝ երթի ուղղությունը ամենայն հավանականությամբ կհամաձայնեցվի Մոսկվայի քաղաքապետարանի հետ:







































