Friday, 12 06 2026
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը

Քարանձավի միակ փրկությունը շահագործելն է. Ս. Շահինյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի քարանձավագիտության կենտրոնի նախագահ Սամվել Շիրինյանը խոսելով Մոզրովի քարանձավի փլուզումից նշեց, որ քարանձավները չնայած իրենց փխրուն կառուցվածքին, բավականին ամուր են և առաջանում են կրաքարերի քայքայման հետևանքով. «Առաջին փլուզումը Մոզրովի քարանձավում եղել է 1974 թվականին, որից հետո բացվել է մուտքը դեպի քարանձավ։ Դրանից հետո այլ փլուզումներ չեն եղել, սակայն ճաքերն ու կախված քարերը բավականին շատ են։ Ժամանակին քարաթափ արվելու դեպքում վտանգներն ավելի քիչ կլինեին։ Սակայն կարծում եմ, որ դա երազանք է, քանի որ կապված է շատ մեծ գումարների հետ»։

«Փրկենք Մոզրովի քարանձավը» նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանի խոսքերով՝ իրենք ունեն բոլոր միջոցներն ու ֆինանսական ռեսուրսները, և դիմել են Մշակույթի նախարարություն վերանորոգումների իրավունք ստանալու համար, քանի որ Մշակույթի նախարարության կողմից ներկայացված «քարաթափը» իրականում փլուզում է և շատ վտանգավոր է քարանձավի համար. «Երկու ամիս առաջ ենք դիմել, զուտ թույլտվություն ստանալու համար։ Բայց իրենք ասեցին , որ երկու շաբաթից կկազմվի աշխատանքային խումբ, որը կազմվում է մինչև հիմա։ Իբր մասնագետներ են ուղարկել, բայց մեր գնալուց վաղուցվա ձյուն էր նստած, և ոչ մի մարդկային հետք այնտեղ չկար»։ Ապա ավելացրեց, որ դա մեծ տուրիստական պոտենցիալ է Հայաստանի համար, սակայն կամաց-կամաց մեռնում է ներթափանցած փոշու, ցրտի պատճառով. «Անցած ամառ մի քանի պրոֆեսիոնալ տուրիստներ էին եկել Հայաստան, ովքեր զբաղվում էին վայրի տուրիզմի զարգացման հնարավորություններն ուսումնասիրելով։ Եվ նրանք ուղղակի ապշած էին մեր քարանձավների գեղեցկությամբ և բարձիթողի վիճակով։ Այսքանից հետո դեռ Մշակույթի նախարարությունը հայտարարում է, որ մուտքն արգելվում է բոլորի համար՝ փոխանակ վերանորոգելու»։

Սամվել Շիրինյանի խոսքերով՝ քարանձավի միակ փրկությունը շահագործելն է, և երկրորդ տարբերակ գոյություն չունի. «Այն շատ մեծ նշանակություն ունի, ինչպես տուրիստական, այնպես էլ գիտական տեսանկյունից։ Պետք է, որ շահագործվի գրագետ պայմաններով։ Իսկ ինչ է արվում այսօր. որոշ մարդիկ գումարներ աշխատելու նպատակով վերցնում են երեխաներին և չիմանալով՝ ինչ է ստորգետնյա դատարկությունը, ինչպես պետք է պահել այնտեղ, այդ երեխաների հետ հանգիստ սրտով առանց վախենալու մտնում են այնտեղ։ Ինչն ուղղակի անթույլատրելի է»։

Այդ ընթացում ասուլիսին ներկա էր նաև պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատակիցը, ով ուղղակի կասկածի տակ դրեց Գոռ Հովհաննիսյանի՝քարանձավով մտահոգվելու գաղափարը՝ հավաստիացնելով, որ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները իրականում այցելել են քարանձավ և կազմել եզրակացություն դրա վերաբերյալ։ Սակայն Գոռ Հովհաննիսյանն էլ շարունակում էր պնդել, որ իրենց այցելության ժամանակ պարզ երևում էր, որ որևէ մարդ չի եղել քարանձավում, և ինքն էլ կասկածում է, որ քարանձավը առհասարակ հետաքրքրում է Մշակույթի նախարարությանը։

Նկարը` Է. Մարուխյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում