Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի տարածքի մաքրման ազգային գործակալությունը (ANAMA) և ՆԱՏՕ-ի նյութատեխնիկական զարգացման գործակալությունը (NAMSA) համաձայնագիր են ստորագրել «Ջեյրանչել» նախագծի շուրջ:
Նախագծով նախատեսվում է վրաց-ադրբեջանական սահմանային հատվածում ականազերծել ու չպայթած զինամթերքից մաքրել ավելի քան 64 միլիոն քառակուսի մետր: Ժամանակին այստեղ է գտնվել Հարավային Կովկասում խորհրդային բանակի ամենամեծ ռազմական հրաձգարանը, ուր մաքրման աշխատանքներ պետք է տարվեն 19 միլիոն քառակուսի մետր տարածությունում:
Նախագծի 50 տոկոսը ֆինանսավորելու է Ադրբեջանի կառավարությունը, իսկ մյուս կեսը՝ NAMSA-ն: Նախագծի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու են մարտի 26-ին: