Այսօր՝ ժամը 15.00-ին Մաշտոցի պուրակում կկայացվի Քաղաքացիական արդար և անկախ դատարանի վճիռը: Այս մասին տեղեկացնում են «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները:
Նշենք, որ այս վճիռը կայանալու է ինքնորոշված քաղաքացիների հայցի հիման վրա, այն է` Մաշտոցի պուրակում կրպակների ապամոնտաժում:
Ըստ ինքնորոշված քաղաքացիների (այսուհետև` համահայցվորներ)` Երևանի քաղաքապետարանի (այսուհետև` պատասխանող) կողմից տեղի է ունեցել հանրային կանաչ տարածքի անօրինական կառուցապատում, ինչի արդյունքում խախտվել են համահայցվորների ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային կոնվենցիաներով և ՀՀ օրենսդրությամբ ամրագրված առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, հանգստի իրավունքը և շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը:
Մաշտոցի պուրակի ակտիվիստները բոլորին կոչ են անում միանալ:











































