Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հանձնարարել է քննություն սկսել Վատիկանում կոռուպցիոն մի շարք գործերի վերաբերյալ տեղեկության արտահոսքի կապակցությամբ: Իտալական լրատվամիջոցները երեկ գրել էին, որ Սուրբ աթոռում քննություն է իրականացվում կոռուպցիոն մի շարք գործերի շրջանակում: Հաղորդվում էր նաև Վատիկանում վատ կառավարման և ներքին մի շարք հակասությունների մասին:
Այս փաստաթղթերի հրապարակումը սպառնում է մեծ կոռուպցիոն սկանդալի առիթ դառնալ և խաթարել վստահությունը Վատիկանի նկատմամբ:
Հրապարակված փաստաթղթերի մեջ է նաև Վաշինգտոնում Վատիկանի դեսպանի նամակը Հռոմի պապին, որում նա պատմում է բարձրաստիճան հոգևորականների շրջանում գոյություն ունեցող կոռուպցիայի և հովանավորչության մասին:










































