«Ո՞ր քաղաքական ուժն է սատարելու Ձեզ» «Հրապարակ»-ի հարցին Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը պատասխանել է.
«Ինձ առաջադրում է Հայ հեղափոխական դաշնակցությունը, որովհետև այս տարիների ընթացքում մեր միջև ձևավորվել են ընկերական և գործնական հարաբերություններ, և ես այն տեսակը չեմ, որ փչացնեմ իմ հարաբերություններն իմ ընկերների, թիմակիցների և այն ուժերի հետ, ովքեր ինձ վստահում են, բայց դա ինձ համար այդքան էլ կարևոր չէ, որովհետև ես, որպես տեսակ, կանգնած եմ պետականության, ՀՀ նախագահի կողքին և ամենակարևորը՝ իմ քաղաքացու, իմ ընտրողի և իմ համագյուղացու կողքին»:









































