«Ազատ դեմոկրատներ» կուսակցության երեկվա համագումարին հրավիրված Գարեգին Նուշիկյանին «Հրապարակ»-ի լրագրողը հարցրել է` ինչու ինքը ներկա չէր մարտի 10-ին կայացած ՀՀԿ համագումարին:
Թերթը նշում է, որ Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարելու է հենց Նուշիկյանի թեկնածությունը, որի հիմնական մրցակիցը Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է:
«Գ. Նուշիկյանը վստահեցրել է, որ ինքը ՀՀԿ-ից հրավեր ստացել է, պարզապես վատառողջ լինելու պատճառով չի ներկայացել: Լրագրողի հարցին ի պատասխան` Նուշիկյանը հայտնել է նաև, որ ինքը դեռ չի անդամակցում ՀՀԿ-ին: Իսկ առաջիկայո՞ւմ:
«Առաջիկայում կյանքը ցույց կտա»:
«Նկատենք, որ երեկ 32 նոր անդամ են ընդունել ՀՀԿ շարքերը, բայց նրանց թվում Նուշիկյանը չի եղել»,- հավելում է թերթը:









































