«Հրապարակ»-ին հասած տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանն այս օրերին գտնվում է Մոսկվայում:
«Թե ինչ առաքելությամբ է Քոչարյանը գնացել Մոսկվա, հայտնի չէ: Հայտնի է, որ այսօր կայանալիք ԲՀԿ համագումարում սպասվում է Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքը: Չի բացառվում, որ դա Քոչարյանն է գլուխ բերել:
Ի դեպ, նախապես ասում էին, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ԲՀԿ-ի օգտին քվեարկելու կոչ անել, սակայն ոմանց խորհրդով ձեռնպահ է մնացել այդ քայլից: Նրան համոզել են, որ այդ կոչը կարող է ոչ թե օգնել, այլ վնասել ԲՀԿ-ին»:











































